Գերմանական ֆուտբոլի լեգենդ, Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է Գվարդիոլայի՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու մասին:
«Գվարդիոլայի հետ պայմանագիր կնքելուց հետո «Բավարիա»-ն մեծ ուշադրություն գրավեց: Գերմանական գրանդը հզոր պայքարում առավելության հասավ մնացածի նկատմամբ: Հիմա բոլորի աչքերը Մյունխենի ուղղությամբ են:
Ինձ նույնպես հետաքրքիր է՝ ինչ է անելու Գվարդիոլան «Բավարիա»-ում: Կարծում եմ՝ նա խելացի մարդ է ու «Բավարիա»-ն «Բարսելոնա»-ի կրկնօրինակը չի դարձնի: Նա ուղղակի չունի այդ լծակները, քանի որ Գերմանիայի երիտասարդկան ֆուտբոլը փոքր-ինչ այլ է»,- ասել է Կանը:






































