Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Լիբիայի իշխանությունը պատրաստ է բանակցությունների. չի քննարկվում միայն Քադաֆիի մնալու հարցը

Երեկ երեկոյան Լիբիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրեց ուղիղ եթեր Տրիպոլիի հրապարակներից մեկից, որտեղ այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին ողջունում է իր կողմնակիցներին: Համենայդեպս, այդպես է ներկայացրել հեռուստատեսությունը, որովհետև կադրերն արված են եղել շատ հեռվից, և պարզ չի եղել` դա Քադաֆին է, թե այլ մարդ: Հեռուստաեթերն ուղեկցվել է «Մեր եղբայր առաջնորդը՝ շրջապատված իր կողմնակիցներով» տիտրերով:

Երեկ Լիբիայի իշխանությունները նաև հայտարարել են, որ պատրաստ են քննարկել երկրում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հարցը, սակայն նշել են, որ միայն Լիբիայի ժողովուրդը պետք է քննարկի, թե ով պետք է լինի իր առաջնորդը` Մուամար Քադաֆի՞ն, թե՞ այլ քաղաքական գործիչ: Այս մասին հայտարարել է ԼԻբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:

«Մենք կարող ենք ունենալ ցանկացած քաղաքական համակարգ, ցանկացած փոփոխություններ` սահմանադրություն, ընտրություններ, ինչ հնարավոր է: Սակայն մեզ պետք է առաջնորդի մեր ղեկավարը: Սա է մեր դիրքորոշումը»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Դիմելով Արևմուտքին, նա ասել է. «Ովքե՞ր եք դուք, որ որոշեք, թե ինչ պետք է անի Լիբիայի ժողովուրդը: Ինչո՞ւ թույլ չտալ Լիբիայի ժողովրդին որոշելու իր ապագան: Մնա՞ մեր առաջնորդն իր պաշտոնին, թե՞ ոչ: Արդյոք անհրաժե՞շտ է փոխել քաղաքական համակարգը»,- ավելացրել է Իբրահիմը:

France Presse գործակալությունը նաև փոխանցում է, որ Իբրահիմը երկրի ղեկավարության անունից հայտարարել է, որ Լիբիայի իշխանությունները պատրաստ են անցկացնել «ընտրություններ և հանրաքվե», սակայն այդ ամենի երաշխավորը պետք է լինի Քադաֆին:

Քադաֆիի մնալուն կողմ է արտահայտվել նաև ընդդիմադիր շարժման խոսնակը: Ըստ Al-Jazeera-ի՝ նա ասել է, թե «Քադաֆին պետք է ղեկավարի երկիրը, սակայն պետք է արմատական փոփոխություններ իրականացի»: Ընդդիմադիրներն ասել են, որ եթե Քադաֆին համաձայն է այս տարբերակին, ապա ընդդիմությունը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում