Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին, որը ներկայացնում է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը, դեմ է Մալիում Ֆրանսիայի միջամտությանը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նրա խոսքով` Ֆրանսիայի գործողությունները ստեղծում են նոր «թեժ» կետ, որը արաբական հյուսիսը առանձնացնում է հարավի աֆրիկյան հարևաններից:
Սաուդյան Արաբիայում տնտեսական գագաթնաժողովի բացման նիստին Մուրսին հայտարարել է Ալժիրին իր աջակցության մասին՝ կապված երկրում իսլամիստ զինյալների կողմից հարավ-արևելքում գազային համալիրի գրավման հետ: Զինյալները Ֆրանսիայից պահանջել էին հետ կանչել զորքերը Մալիից:
Հիշեցնենք, որ հարձակման արդյունքում զոհվել էին 38 պատանդ ու 29 զինյալ:









































