Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան բացատրություն է պահանջում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղից հետո քննադատել է մրցավարի գործողությունները:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ մինչև երեքշաբթի ժամը 18:00-ն շոտլանդացի մասնագետը պետք է բացատրություն տա:
Հիշեցնենք, որ «Յունայթեդ»-ը ձեռքից բաց թողեց հաղթանակը հանդիպման վերջին րոպեներին:







































