ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքիմարզի Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Լոռումարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:









































