Ըստ նգլիական The Banker ամսագրի՝ Եվրոպայի տարվա լավագույն ֆինանսների նախարարը լատիշ Անդրիս Վիլկսն է: Այս մասին գրում է հրատարակչության կայքը:
The Banker-ը նշել է, որ Լատվիան ժամանակին հայտնվել էր այնպիսի պետությունների շարքում, որոնք ամենից շատն էին տուժել ճգնաժամից: Ընդ որում՝ տարվա տվյալներով, Լատվիան ԵՄ-ն ամենաարագ զարգացող պետությունն է:
The Financial Times Ltd. ընկերության կողմից թողարկվող ամսագիրը պարբերաբար որոշում է մի քանի անվանակարգերի հաղթողներին՝ լավագույն բանկիր, տարվա պայմանագիր, բանկային սեկտորի նորարարություններ, ԿԲ-ի լավագույն ղեկավար:
Անցած տարվա ամռանը ԱՄՖ-ի ղեկավար Քրիստին Լագարդը բարձր է գնահատել Ռիգայի ջանքերը ճգնաժամի դեմ պայքարի գործում: Նա եվրոպական այլ երկրների կոչ է արել օրինակ վերցնել Լատվիայից:
Ֆինանսական ճգնաժամից հետո Ռիգան ԵՄ-ից և ԱՄՖ-ից 7,5 միլիարդ եվրո վարկ է վերցրել: 2011թ-ի տվյալներով՝ բյուջետային ծախսերի կրճատումների և հարկերի բարձրացման շնորհիվ հնարավոր եղավ ՀՆԱ-ն բարձրացնել 5,5%-ով: Լագարդի խոսքերով՝ այդ արդյունքներին հնարավոր է եղել հասնել բոլոր հոդվածներով ծախսերի միաժամանակ կրճատման դեպքում:








































