ԵՄ-ում 2012 թ. դադարել են աշխատել 511 ֆինանսական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է ԵԿԲ-ն:
ԵՄ-ում ֆինանսական կազմակերպությունների թիվը նվազել է 6 տոկոսով և այժմ 7059 է կազմում:
2012 թ. Լյուքսեմբուրգում իրենց աշխատանքը դադարեցրել են 124 բանկեր. սա եվրոգոտում ամենաբարձր ցուցանիշն է: Բանկերի կրճատման թվով եռյակի մեջ են մտնում Ֆրանսիան (105 բանկեր) և Իտալիան (55 ֆինկազմակերպություններ): ԵԿԲ-ն նշում է, որ ֆինանսական սեկտորի կրճատման պատճառը ոչ միայն սնանկացումն է, այլև լուծվելն ու «կուլ տալը»:
Կրճատման տոկոսային ցուցանիշներով առաջին տեղը Սլովակիան է զբաղեցրել, որտեղ աշխատանքը դադարեցրել են բանկերի 30 տոկոսը, երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է (22 տոկոս), երրորդ տեղում՝ Ֆրանսիան (9 տոկոս):
ԵՄ-ի հիմնադրման օրվանից ֆինանսական կազմակերպությունները կրճատվել են 28 տոկոսով:








































