Ինչի՞ հետ է ասոցացվում Հոլիվուդը. համաշխարհային աստղերի, Փառքի ծառուղու և, իհարկե, բլուրների վրա HOLLYWOOD գրվածքի։ Վերջին 35 տարիներին առաջին անգամ հանրաճանաչ տառերը մասշտաբային վերակառուցման են ենթարկվել: Ինը շաբաթ նշանը պատրաստում էին 90 ամյակին, և հիմա այն այնքան սպիտակ է, որ լուսավորում է Լոս Անջելեսի բլուրները:
Ամեն տառը մանրակրկիտ վերակառուցվել է, ներկման աշխատանքների համար 255 գալոն սպիտակ ներկ է օգտագործվել և 175 հազար դոլար ծախսվել:
Հիշեցնենք, որ HOLLYWOOD նշանը ստեղծվել է 1923 թ.՝ գովազդի համար, սակայն լայնորեն ճանաչվել է որպես կինոստուդիայի նշան:
Սկզբում նշանը HOLLYWOODLAND էր, որը ստեղծվել էր Լոս Անջելեսի բլուրների վրա կառուցված տները գովազդելու համար: 1949 թ. այն ձևափոխել են՝ հեռացնելով վերջին LAND բառը: Նշանի վերականգնումը տեղի է ունեցել 1979 թ., այն մասամբ ֆինանսավորվել է շոկ-ռոքեր Էլիս Կուպերի կողմից:









































