Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր The Times-ը, անգլիական «Լիվերպուլ»-ը պաշտոնական առաջարկ է արել «Ինտեր»-ին՝ թիմի 20-ամյա ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Բրազիլացի ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերելու համար «կարմիրները» 6.7 միլիոն եվրո են առաջարկել, բայց, ինչպես երևում է, միլանյան ակումբը 10 միլիոն եվրոյից պակաս գումարի դեպքում չի պատրաստվում վաճառել խաղացողի իրավունքները:










































