Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չորեքշաբթի առավոտյան հանդես կգա ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ ելույթով, որը խափանվել էր Ալժիրում ահաբեկիչների կողմից պատանդներ վերցնելու փաստով, որոնց թվում կային նաև բրիտանացիներ:
Ենթադրվում էր, որ վարչապետը ելույթ կունենա Նիդեռլանդներ կատարած այցի շրջանակներում: Ելույթի հիմնական հարցը Թագավորության հարաբերություններն են ԵՄ-ի հետ, հանրաքվեի անցկացումը Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմում գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ:
Վերջին շրջանում Քեմերոնն ուժեղացրել է քննադատությունը ԵՄ-ի հասցեին` ջանալով Բրիտանիային վերադարձնել այն լիազորությունները, որոնք ավելի վաղ տրվել էին Բրյուսելին: Լոնդոնը նաև արգելափակել է ԵՄ-ի բյուջետային նախագիծը` համարելով, որ այն ձեռնտու չէ Բրիտանիային:
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վարչապետը կխոստանա Բրիտանիայի` ԵՄ անդամակցության հարցի քննարկումը թողնել խորհրդարանի հաջորդ գումարման նստաշրջանում քննարկելու, եթե 2015 թ. ընտրությունների արդյունքում պահպանողականները գան իշխանության:











































