«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպան Ջո Քոուլը խոսել է «Արսենալ»-ի դեմ առաջիկա խաղի մասին, ինչպես նաև կիսվել է «ՔՊՌ»-ի դեմ խաղից ստացած տպավորություններով:
«Դա մի խաղ էր, որը պետք է հաղթեինք: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, մշտապես այն ուղարկում էինք մրցակցի տուգանային հրապարակ, բայց ի պատիվ «ՔՊՌ»-ի, նրանք շատ լավ էին պաշտպանվում:
Մենք երկու միավոր կորցրինք: Բայց կարելի է ամեն ինչում դրական կողմ գտնել: Մենք մեկ միավոր վաստակեցինք դժվար խաղում:
Չորեքշաբթի օրը «Արսենալ»-ի դեմ խաղին թիմը շատ լավ տրամադրությամբ դուրս կգա՝ իմանալով, որ լավ աշխատատեց շաբաթ օրը: Մենք հյուր ենք գնում «Արսենալ»-ին միայն հաղթելու նպատակով: Ես «Վեսթ Հեմ»-ի հետ նախկինում էլ եմ նման հաջողության հասել: Պետք է միայն գնալ ու տխրեցնել նրանց», — ասել է Քոուլը:





































