Չինաստանում լրջորեն անհանգստանում են արտասահմանում իրենց բիզնեսների պաշտպանության համար: Հունվարին Պեկինում թիկնապահների էլիտար դպրոց է բացվել՝ Genghis Security Academy, որն իր սաներին սովորեցնում է հաճախորդներին պաշտպանել հանկարծակի հարձակումներից, պահպանել քաղաքում և դրանից դուրս գտնվող շինությունները, տարհանում իրականացնել հակառակորդի կրակի տակ և շատ այլ հնարքներ:
Ուսումնական կուրսն ավարտածները չինական ընկերություններին կպաշտպանեն երրորդ աշխարհի երկրներում և երկրագնդի անբարենպաստ այլ տարածաշրջաններում:







































