Այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Տարասովկայի մարզաբազայում՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
Թիմի հետ է եղել նաև Հայաստանի հավաքականի ու «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ըստ ակումբի բժիշկի՝ Մովսիսյանն առողջ է, սակայն հարկավոր է, որ հայ ֆուտբոլիստը ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ չաշխատի մինչև վնասվածքից ապաքինվելը, որն ստացել է դեռ «Կրասնոդար»-ում:
Բժշկական վերազննումը ցույց է տվել, որ Մովսիսյանը վնասվածքից ապաքինվելու առումով դրական աճ ունի և ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքին պիտի լինի թիմի հետ:










































