Ավստրալիայում հանգստացող բրիտանացին կարողացել է զբոսաշրջիկներին պաշտպանել շնաձկան հարձակումից՝ նրա պոչից բռնելով և հեռացնելով լողափի գծից: Այս մասին հայտնում է Guardian թերթը: 62-ամյա Փոլ Մարշալսին ափին է եղել, երբ իմացել է վտանգի մասին: Նա արագ վազել է դեպի ջուրը, պայքարի մեջ մտել շնաձկան հետ և նրան տարել խորքը: Թերթը գրում է, որ տեղի ունեցածը նկարահանել է տեղի հեռուստաընկերությունը, իսկ ավելի ուշ բրիտանացու մասին սյուժեն ցուցադրել է Sky News հեռուստաալքիը:
«Քիչ էր մնում՝ նա կծեր իմ ոտքը, մեկ րոպե առաջ նա հնազանդ էր թվում, և ահա, քիչ էր մնում՝ կծեր ոտքս»,- պատմել է Մարշալսին՝ ասելով, որ «բնազդն արել է իրենը», երբ տեսել է ջրում խաղացող երեխաներին:
Ավելի ուշ բրիտանացուն օգնության է գնացել պրոֆեսիոնալ փրկարար, որը պատմել է, որ ինքը շնաձկանն ուղղաթիռից հետևել է «ամբողջ առավոտ»:
Ականատեսների խոսքերով՝ շնաձուկը մոտ 2 մ երկարություն է ունեցել:








































