Ֆինանսական շուկայի վերաբերյալ ԿԲ այսօրվա հրապարակման համաձայն` փետրվարին 16-ին և մարտի սկզբին արտարժույթի շուկայում 12 մլն ԱՄՆ դոլար վաճառելուց հետո ԿԲ-ն վերջին 2 շաբաթների ընթացքում արտարժույթի շուկայում որևէ գործարք չի իրականացրել:
Նշենք, որ 1 դոլարի միջին փոխարժեքը վերջին 2 շաբաթներին զգալիորեն կայուն է եղել` տատանվելով 370 դրամի շուրջը: Եթե ԿԲ-ն վերջին երկու շաբաթներին էլ դոլար վաճառեր, դրամը կարժևորվեր: