Սիրիայի ազատ բանակի և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերի հետևանքով անցած մեկ օրում երկրի տարբեր շրջաններում զոհվել է առնվազն 122 մարդ: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Զոհվածների մեծ մասը Դամասկոսի բնակիչներ են:
Սիրիայում մոտ 2 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը ավելի քան 60 հազար մարդու կյանք է խլել: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 230 հազար մարդ դարձել է փախստական: Շուրջ 3 միլիոնը մարդասիրական օգնության կարիք ունի:
Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայինները:








































