Մեծ Բրիտանիայում խոշոր ընկերությունները 2011 թվականի մարտից 2012 թվականի հուլիսի վերջը հարկերից թաքցրել են մինչև 1 մլրդ ֆունտ ստեռլինգ՝ 2011 թվականի մարտի համեմատ 48 տոկոսով ավելի: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայի Հարկային և մաքսային ծառայությունների նախնական տվյալները: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Եկամուտները թաքցնելու համար խոշոր ընկերությունները կիրառում են օրինական կամ կիսաօրինական միջոցներ, այդ թվում՝ տարբեր մասնաճյուղերի միջև արհեստական դրամական փոխանցումները:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Բյուջետային հանձնաժողովի ներկայացուցիչները ամերիկյան Amazon, Google և Starbucks ընկերություններին մեղադրեցին այն բանում, որ նրանք պաշտոնապես օրինական հիմունքներով խուսափում են հարկեր վճարելուց: Մեծ Բրիտանիայի տարածքում աշխատած գումարներն արտերկիր դուրս բերելու համար ընկերությունները կիրառում են բարդ հաշվապահական սխեմաներ, որոնք խորհրդարանականներն անվանել են «ցինիկ և անարդար»:












































