Շուրջ 3 տարի Հայաստանում հաստատված սիրիահայ պատմաբան Սարգիս Ռշտունին 2015-ի հետ մեծ հույսեր է կապում: Բացի նրանից, որ երիտասարդը Հալեպից վերադարձել է Հայաստան վերջնական բնակության նպատակով, ուսանում է Երևանի պետական համալսարանում, մտադիր է Ցեղասպանության մասին նյութերը համացանցում հասանելի դարձնել արևմտահայերենով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց սիրիահայ պատմաբանը:
Նա ասաց, որ մտահոգիչ է, որ արևմտահայերենը ոչ միայն դուրս է եկել գործածությունից, այլև արևմտահայերենով նյութեր չկան համացանցում: Իսկ լեզուն պահպանելու համար, ըստ նրա, գոնե անհրաժեշտ է պայմաններ ստեղծել: