Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Ազատությունից լավ գաղափար չկա, ազատության լավագույն բնակարանը անկախ պետությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

– Պարոն Բաբայան, եթե ամփոփելու լինենք 2014 թվականը, ինչպիսի՞ն կհամարեք Դուք այն:

– Դժվարանում եմ ասել, բայց կարծում եմ, որ որոշակի իմաստով կորցրած տարի էր: Որոշակի իմաստով հետընթացի տարի էր: Շատ կուզենայի սխալվել, բայց առաջընթաց տեղի է ունենում այն ժամանակ, երբ դու շատ բարձր խնդիրներ, նպատակներ ես դնում և փորձում ես հասնել դրանց: Այդ բարձր ձողը ես, ցավոք սրտի, այս տարի չտեսա: Ավելի շատ տեսա հարմարվելու պահը: Միգուցե դրանք մարտավարական առումով ճիշտ քայլեր են, բայց ռազմավարական առումով այդքան էլ արդարացված չեն: Սակայն երբեք ուշ չէ փոխել ճանապարհը, երբևէ ուշ չէ վերագնահատել սեփական սխալները ու փորձել նորովի ապրել:

Ես կարծում եմ, որ այս տարի մեր հասարակական կյանքում նաև ավելացավ մի շատ վատ երևույթ՝ ագրեսիան, մենք դարձանք անհանդուրժող: Մենք սկսեցինք իրար մեջ թշնամիներ փնտրել, ավելի քիչ լսել իրար: Իսկ երբ բարձր խնդիրներ են դրվում, դա պահանջում է համախմբում: Ուժը հավաքականության մեջ է:

Հուսանք, որ հաջորդ տարին կլինի ավելի շատ վերլուծման տարի, քանի որ գալիս է մի պահ, որ պետք է սկսես վերլուծել քո անցած ճանապարհը, փորձես հասկանալ՝ որտեղ է քո մեղավորությունը: Մենք պետք է գիտակցենք, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն: Մարդկությունը ազատությունից լավ գաղափար չի ստեղծել, իսկ ազատության լավագույն բնակարանը անկախ պետությունն է:

– Անկախության և ինքնիշխանության կորստի մասին շատ խոսվեց, երբ քննարկվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցը: Տարբեր գերատեսչություններում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացման ժամանակ մենք ընդվզում չտեսանք մեր հասարակության կողմից: Ինքնիշխանության կորուստը չէ՞ր հուզում ոչ ոքի:

– Կարծում եմ, որ մենք այս տարիների ընթացքում այդպես էլ չփորձեցինք արժևորել մեր անկախությունը, մեր պետականությունը, որպեսզի այն զուտ լոզունգից վերածվի իրական աշխատանքի: Իսկ երբ դու չես իմաստավորում այն, երբ այն չի դառնում քո կենսակերպի հիմնական հատկանիշը, դու կարող ես և հրաժարվել դրանից: Մեզ ազգովի բացակայում են լավ, առողջ ամբիցիաները… և մենք պետք է հասկանանք, որ եթե մենք մեր ներսում ամբիցիոզ ենք, դա պետք է տարածվի ամբողջ ժողովրդի ներսում: Մենք հաճախ ասում ենք, թե հասարակությունը չընդվզեց, ժողովուրդն իր կարծիքը չարտահայտեց, բայց մենք մոռանում ենք, թե մենք՝ ինքներս, ի՞նչ ենք արել այդ հարցում:

– Պարոն Բաբայան, եթե անդրադառնալու լինենք նաև ներքաղաքական զարգացումներին, Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին, Ձեր կարծիքով՝ ի՞նչ սնուցվեց այս տարի այդ հրապարակից ժողովրդին, քանի որ Ազատության հրապարակը մի տեսակ արդեն սիմվոլիկ է դարձել և ասոցացվում է իշխանափոխության հետ:

– Լավ բառեր օգտագործեցիք՝ Ազատության հրապարակ, սիմվոլիկ: Բայց ես Ազատության հրապարակն ընկալում եմ առաջին հերթին որպես ազատության հրապարակ և ոչ թե որպես իշխանափոխության հրապարակ: Ես կարծում եմ, որ իշխանափոխության համար պետք չի դուրս գալ Ազատության հրապարակ: Ազատության հրապարակ արժե դուրս գալ ազատության համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք՝ լինի անհատ, թե կուսակցություն, որը դուրս է գալիս Ազատության հրապարակ և հանրահավաք է անցկացնում, երբևիցե չպետք է մոռանա, որ նա դուրս է գալիս հենց Ազատության հրապարակ: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա ես կարծում եմ, որ մեր հասարակությունը դառնում է ավելի խորիմաստ և պարզապես չի հավատում լիդերներին: Եթե այդ լիդերները գլոբալ հարցեր լուծելու խնդիր չեն դնում, ապա մանրուքները կոնկրետ ինձ համար կարևոր չեն:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում