Ինչ է կատարվում, երբ գարեջրի և գույնի նկատմամբ սերը միաձուլվում է մեկ նախագծում:
Երկու շվեյցարացի համադրել են գեղեցիկ դիզայնն ու գարեջուրը զավեշտալի օգտակար առարկայի մեջ` գարեջրի գույների գրաֆիկա Beertone-ում:
Դիզայներները որպես հիմք վերցրել են բոլորին հայտնի գունային Pantone-ը, որն իրենից ներկայացնում է գույների ընտրության համակարգ: Beertone-ում յուրաքանչյուր գունային կոդի համար առկա է մանրամասն նկարագրություն, որը օգնում է հետևել հատուկ էֆեկտներով գարեջրի երանգներին:
Առկա է 202 տեսակի գարեջուր` մանրամասն տեղեկություններով:
Սա իդեալական նվեր է նրանց համար, ովքեր սիրում են գարեջուր կամ աշխատում են գույների հետ:
Ներկայումս Beertone–ի գինը 39 դոլար է: Նորույթը կարելի է ձեռք բերել պաշտոնական կայքից:











































