«Նոր աջեր» քաղաքական միավորումը հայտարարել է, որ համաձայն սահմանադրության 70.1 հոդվածի՝ հունվարի 20-ին վերջանում է նախագահ Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամկետը։
Նրանք հայտարարել են, որ ելնելով քաղաքական կանյունկտուրայից՝ 2006-ի հունվարի 27-ին Վրաստանի Սահմանադրությունում հայտնվել է մի կետ (հոդված 70.9), համաձայն որի՝ նախագահը կարող է պաշտոնավարել մինչև 2013-ի հոկտեմբերը։ «Նոր աջեր»-ի կարծիքով՝ Սահմանադրությունում շատ թյուրիմացություններ կան, որոնք ձեռնտու են գործող նախագահին, և դրանցով նա ձեռնածություններ է անում իր օգտին։
Աջերի համոզմամբ՝ Սաակաշվիլին պետք է հեռանա հունվարի 20-ին, քանի որ նրա մնալն օրինական չի լինի։ Նրանք պնդում են, որ մինչև հոկտեմբեր լեգիտիմությունից զրկված նախագահը և գործող նոր իշխանությունները չեն կարող համաձայնության գալ, որպեսզի պաշտպանեն քաղաքացիների շահերը։
Աջերը համոզված են, որ իրավական խառնաշփոթը չի կարող լուծել այդ անհամաձայնությունը, և միակ ճիշտ լուծումը կլինի Սաակաշվիլիի շուտափույթ հրաժարականը։








































