Բրիտանիան ամեն ինչ կանի, որ ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթ լինի միջազգային հանրության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ Բեքինգհեմշիրի իր նստավայրում ելույթ ունենալիս։
Նրա խոսքերով՝ Ալժիրում նավթագազային համալիրի վրա գրոհայինների հարձակումը ահաբեկչության շարունակվող ահաբեկչության սպառնալիքի մասին հիշեցում է։
Վարչապետն ասել է, որ ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, որի համար պետք է հակազդումը նույնպես գլոբալ լինի։ Քեմերոնը հայտարարել է, որ ահաբեկիչներին պետք է պատասխանել համբերատար, կոշտ և խելամիտ քայլերով։ Հաղորդում է ВВС-ն։
Նա հավելել է, որ ՄԹ-ն կօգտագործի G8-ում իր մասնակցությունն ահաբեկչության դեմ պայքարի հարց բարձրացնելու համար։








































