«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի ու «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ իտալական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին:
«Բոլոր կողմերը ցանկանում են, որ Կական տեղափոխվի «Միլան»: Ամեն ինչ վերջնականապես կվճռվի առաջիկա 48 ժամում: Մեզ դեռ շատ աշխատանք է սպասվում:
Եթե «Մանչեսթեր Սիթի»-ն նվազեցնի իր պահանջած գումարի չափը, ապա մենք միանգամից կվերադառնանք Բալոտելիի տրանսֆերի հարցին: Դեռևս սպասում ենք նրանց որոշմանը», – Գալիանիի խոսքերն է մեջբերում Sky Italy-ն:








































