Հունվարի 21-ին ԱՄՆ-ում բոլորը կնշեն Բարաք Օբամայի երդման արարողությունը: ԱՄՆ-ի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա արդեն 57-րդ անգամ:
Դժվար թե Օբաման շատ անհանգստանա. սա երկրորդ անգամն է: Չորս տարի առաջ քաղաքական գործիչը արդեն երդվել է հայրենիքին և նրա իդեալներին հավատարիմ մնալ և դարձել է պետության ղեկավար:
Այժմ մայրաքաղաքում պատրաստվում են այդ իրադարձությանը. մասնակիցները փորձում են ամբողջ օրերով, սակայն բոլորից շատ հուզվում է երգչուհի Բիոնսեն, ում վստահել են հիմնի կատարումը:
Նախագահը անձամբ է շնորհավորել երգչուհուն և նրա ամուսնուն՝ Ջեյ Զիին. «Ջեյ Զի և Բիոնսե, շատ շնորհակալ եմ ձեր ընկերության համար: Իմ դստրերի համար ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան Բիոնսեն»:
Արարողությանը կհետևի ավելի քան մեկ միլիոն հանդիսատես: Իսկ այժմ առաջարկում ենք գնահատել ամերիկյան նախագահների երդման արարողությունների ամենավառ պահերը:

Ջոն Քեննեդին կնոջ՝ Ժակլինի հետ, հունվարի 20, 1961թ.


Ջիմմի և Ռոզալին Քարթերներ (ձախից), հունվարի 21, 1977թ.


Նենսի և Ռոնալդ Ռեյգաններ, հունվարի 20, 1981թ.


Ռոնալդ և Նենսի Ռեյգաններ, երկրորդ երդմնակալություն, հունվարի 21, 1985թ.

Ջորջ Բուշ-ավագը կնոջ՝ Բարբարայի հետ, 1989թ. հունվար

Բիլլ և Հիլարի Քլինթոններ, հունվարի 20, 1993թ.

Եվ կրկին Քլինթոն զույգը, հունվարի 20, 1997թ.

Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լաուրայի հետ, հունվարի 20, 2001թ.



Եվ կրկին Ջորջ Բուշ-կրտսեր, 2005թ.



Բարաք և Միշել Օբամաներ, հունվարի 20, 2009թ.












































