ՖԻՖԱ-ի նախագահ Ջոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ԱՊՀ առաջնություն ստեղծելու միտքը լավը չէ, քանի որ այն հակասում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որդեգրած սկզբունքներին:
«ՖԻՖԱ-ն կազմակերպություն է, որի կառուցվածքը նման է բուրգի: ՖԻՖԱ-ի համար շատ մեծ նշանակություն ունեն ակումբները: Ակումբները պետք է մասնակցեն ակումբային մրցաշարերի, բայց դրանց միջազգայնացումը ՖԻՖԱ-ի ու համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի քաղաքականությունն է:
Մենք երբեք չենք վերանայի ազգային առաջնությունների սահմանները: ԱՊՀ առաջնությունը հնարավոր չէ կազմակերպել. այն ՖԻՖԱ-ի սկզբունքներին դեմ է, իսկ այդպես չի կարող լինել»,- «Р-Спорт»-ը փոխանցում է Բլատերի խոսքերը:








































