Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն խորհուրդ է տալիս քնելուց առաջ միշտ մաքրել դիմահարդարումը, հաղորդում է Ivona-bigmir-ը: Եթե ցանկանում եք ունենալ հարթ և փայլուն մաշկ, դա շատ կարևոր է: Աղջկա ևս մի փոքրիկ գաղտնիքը կոկոսի յուղն է:

Լիլի Օլիրիջը վստահ է նաև, որ առողջ քունը կարող է օգնել ամբողջ օրվա ընթացքում թարմ և առույգ տեսք ունենալ: Վատ տրամադրության դեպքում կարող է օգնել նաև սիրելի բույրը:

Ադրիանա Լիման հաճախ է օգտագործում մորի և հապալաս, որոնց մեջ պարունակվող հակաօքսիդանտները պայքարում են ճարպային կուտակումների դեմ: Սակայն նրա գեղեցկության գլխավոր գաղտնիքը քրտնաջան մարմնամարզությունն է:

Միրանդա Քերը ցուցադրությունից առաջ միշտ հաճախում է գեղեցկության սրահ և հեռացնում անցանկալի մազերը: Հարթ մաշկը ինքնավստահության գրավականն է:

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին խորհուրդ է տալիս գումար չխնայել քսուկների համար և չմոռանալ սանրվածքի մասին:

Դուտցեն Կրեզի դիմահարդարումն ընդգծում է նրա գեղեցիկ դիմագծերը:









































