Ջոնի Դեպը և Ամբեր Հերդը բաժանվել են: Հերդն աշխարհահռչակ դերասանին լքել է և մեկնել Փարիզ իր նոր սիրեցյալի` ֆրանսիացի մոդել Մարի դե Վիլպենի հետ, հաղորդում է Wday-ը:
Նա, հանուն որի Ջոնի Դեպը լքել էր Վանեսա Պարադիին, որի հետ ապրել էր 14 տարի, կոտրել է դերասանի սիրտը: Ամբեր Հերդը չի կարողացել ապրել նրա հետ և հարաբերություններ է սկսել կնոջ հետ:
Նրանց սիրավեպը տևել է յոթ ամիս: Հայտնի է, որ Ամբեր Հերդը բիսեքսուալ է: Նրա նոր ընտրյալը 26-ամյա Մարի դե Վիլպենն է` Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի դուստրը:
«Ջոնի Դեպն այժմ մոլորված է: Նրանք իրոք նախատեսում էին ընտանիք ստեղծել և երեխաներ ունենալ: Որոշ ժամանակ նրանք երջանիկ էին և նույնիսկ խոսում էին հարսանիքի մասին, բայց Ամբեր Հերդը ձանձրանում է նրա հետ ապրելուց »,- հաղորդել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:












































