Հունվարի 19-ին, ժամը 17.35-ին քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ իր եղբայր Արտյոմ Թովմասյանը (ծնվ. 1974 թ.) Շիրակի մարզի Բյուրակն գյուղից 3 օր առաջ դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության աշխատակիցները ճշտել են կորածի գտնվելու վայրը և մեկնել այդ ուղղությամբ: ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Բյուրակն գյուղի մոտակայքում` Լենգեսի ձորում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ամասիա գյուղի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները` «ՈՒրալ» (ամենագնաց) ավտոմեքենայով: