Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Շևարդնաձեն վստահ է, որ վրացական ընդդիմությունը երբևէ «խելք կհավաքի»

Վրացական Apsny.ge կայքի հաղորդմամբ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է վրացական ընդդիմության խնդիրներին.

«Ես հավատում եմ, որ ընդդիմությունը երբևէ «խելք կհավաքի», կվերածվի լուրջ ուժի և մոռացության կմատնի իր ներսում ծագած փոքր կոնֆլիկտները: Դա, մասնավորապես, վերաբերում է «Վրացական կուսակցության» առաջնորդ Լևան Գաչեչիլաձեին և Նինո Բուրջանաձեի ամուսին Բադրի Բիցաձեին: Նրանք երկուսն էլ «խելացի երեխաներ» են և «կիսելու ոչինչ չունեն»:

Վստահ եմ, որ շուտով նրանք կմոռանան ամեն ինչ և համատեղ կգործեն՝ հանուն երկրի բարօրության: Նրանց վեճը լրջորեն չի անդրադառնա վրացական ընդդիմության պատկերի վրա: Վերջիվերջո, ընդդիմությունը կհասկանա, որ ընդհանուր գործի համար անհրաժեշտ է միավորվել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մյունխենում ընդհարվել էին վրացական ընդդիմության ներկայացուցիչները: Դրանում ակտիվ մասնակցություն էին ունեցել նաև Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Լևան Գաչեչիլաձեն և սահմանապահ ոստիկանության նախկին պետ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսին Բադրի Բիցաձեն:

Նրանց հակամարտությունը, որը Մյունխենում ավարտվեց ծեծկռտուքով, սկսվել է դեռևս 2010 թվականին, երբ վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո նախագահ Սաակաշվիլիի հակառակորդ Գաչեչիլաձեն գաղտնի բանակցություններ է վարել նրա հետ` պահանջելով վարչապետի պաշտոնն ու մոտ 20 միլիոն դոլար:

Հակառակ դեպքում Գաչեչիլաձեն սպառնացել էր ակտիվացնել փողոցային անկարգությունները: Նշվում է, որ այդ սպառնալիքը մասամբ էր աշխատել, և 20 միլիոն դոլարի փոխարեն նա ստացել էր 1-2 միլիոն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում