ԱՄԷ-ում անցկացվող Matchworld Cup 2013 մրցաշարի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ն այս րոպեներին «Զեյեդ սպորտ սիթի» մարզադաշտում երկրորդ հանդիպումն է անցկացնում: Հակառկորդն «Ալ Հիլալ»-ն է:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և առաջին խաղակեսի 19-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ:







































