Google որոնման համակարգը մտադիր է $1.6 մլրդ ծախսել Լոնդոնում իր նոր շտաբ-բնակարանի կառուցման համար, հաղորդում է Financial Times թերթը: Կորպորացիան մտադիր է 11-հարկանի շենք կառուցել ներկայումս Բրիտանիայում գործող բոլոր գրասենյակների գործունեությունը միավորելու նպատակով: Շտաբ-բնակարանի համար տարածքը Google-ը ձեռք է բերել Kings Cross Central Partnership ընկերությունից:
Այս գործարքն ամենամեծն է անշարժ գույքի շուկայում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ավարտից հետո:
Google-ի՝ Հյուսիսային և ենտրոնական Եվրոպայի փոխնախագահ Մեթ Բրիթինն ասել է, որ սա ընկերության կողմից հսկայական ներդրում է, որը վկայում է ընկերության հիանալի ֆինանսական վիճակի մասին, սա նաև հաճելի նորություն է Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի բնակիչների համար: Շենքը դրսից գեղեցիկ կլուսավորվի փողոցային լամպերով:
Ներկայումս Google-ը Լոնդոնում երկու գրասենյակ ունի: Նոր շտաբ-բնակարանն այդ երկու գրասենյակները կմիավորի մեկում, բայց, ամենայն հավանականությամբ, ընկերության Մանչեսթերի գրասենյակը կմնա:
Վերջերս մեծ Բրիտանիայի իշխանությունները Google-ին մեղադրել են տեղական հարկերը չվճարելու համար: Նման մեղադրանքներ հնչել են նաև այնպիսի ընկերությունների հասցեին, ինչպիսին են՝ Facebook-ը, Starbucks-ը, Amazon-ը, eBay-ը և Microsoft-ը:









































