Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կանադայի Մոնրեալ քաղաքի Ֆրանսիացի վետերանների ֆեդերացիայից որպես ամանորյա նվեր սև լաբրադոր շան ձագ է ստացել: Օլանդը երկու ամսական ձագուկին անվանել է Ֆիլե՝ ի պատիվ հետազոտական մոդուլի, որը նոյեմբերի 12-ին տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի մակերևույթին, հայտնում է Parisien թերթը:
Շնիկին Կանադայից Ֆրանսիա է տարել Ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկի դուստրը: Ընդ որում՝ Ֆիլեին որպես նվեր ստանալը նախապես համաձայնեցված եղել:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ Ֆիլեն արդեն հարմարվել է Ելիսեյան պալատում և գոհ է իր նոր տիրոջից:












































