Իսպանիայում պետական երկաթուղային ճանապարհների աշխատակիցները դուրս են եկել մեկօրյա գործադուլի՝ ի նշան աշխատանքի պայմանների վատացման և մասնավոր ուղևորափոխադրողների առանձին ուղղվածության թույլտվության դեմ բողոքի, հայտնում է TASS-ը:
Սակայն հաշվի առնելով այն, որ գործադուլն անցկացվում է այն օրը, երբ բազմաթիվ իսպանացիներ սուրբծննդյան արձակուրդներից հետո վերադառնում են տուն, զարգացման նախարարությունը սահմանել է պարտադիր նվազագույն ծառայությունների բարձր մակարդակը, որը պետք է ներկայացվի ուղևորներին:
Այսպես, չվերթի պետք է դուրս գան 77%-ից ոչ պակաս արագընթաց գնացքներ, մոտ 60% սովորական և 50%-ից ոչ պակաս էլեկտրագնացքներ:











































