Քյամրան անունով բաքվեցի երիտասարդը սպառնացել է, սիրեցյալից փոխադարձ պատասխան չստանալու դեպքում, պայթեցնել մետրոյի կայարանը: Այս մասին հայտնում է Vesti.az-ը:
Քյամրանի ուշադրության օբյեկտն է դարձել ոմն Սաբինա Ալիևա: Թե որտեղ են նրանք ծանոթացել՝ չի հստակեցվում: Աղջիկը պատմել է, որ նա զանգահարել է իրեն գիշերը, հայտարարել, թե սիրում է, և խոստացել պայթեցնել մետրոյի «Նարիման Նարիմանով» կայարանը, եթե ինքը չպատասխանի փոխադարձաբար:
Աղջիկը ոստիկանություն է դիմել: Ոստիկանության ծառայողները ստուգել են նշված մետրոկայարանի տարածքն ու այնտեղ ոչ մի պայթուցիկ սարք չեն գտել:
Հեռախոսահամարը, որով զանգահարել է երիտասարդը, անջատված է: Ոստիկանությունում խոստացել են, որ հուսահատ Քյամրանին կգտնեն և կպատժեն:











































