Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը մոտ ապագայում հեռանալու է թիմից:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վիկտոր Վալդեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն իսպանական թիմի հետ: Այս մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Վալդեսի գործակալին:
«Ես այս մասին խոսել եմ Վալդեսի հետ: Նա մինչև իր պայմանագրի ժամկետի լրանալն արժանապատվորեն հանդես կգա մեր թիմում: Նա իսկական պրոֆեսիոնալ է. անգամ մի կաթիլ չեմ կասկածում»,- ասել է Վիլանովան:










































