ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը լուրջ քաղաքական սխալներ է թույլ տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին գրել է վերլուծաբան Չարլզ Օրթելը The Washington Times-ում հրապարակված իր հոդվածում:
«Օբաման և նրա միամիտ, ամբարտավան թիմը Ռուսաստանի հետ հարաբերություններում սխալ են գործում՝ աշխարհաքաղաքական առումով ավելի վատ, քան Ջիմի Քարթերի կողմից Իրանում շահ Մոհամեդ Ռեզա Փահլավիի տապալումը»,- կարծում է Օրթելը:
Վերլուծաբանի կարծիքով՝ ԱՄՆ-ը, որը վերջին տարիներին զգալիորեն կրճատել է իր ռազմական ներկայությունն աշխարհում և մեծացրել երկրի ներսում սոցիալական կարիքների համար ծախսերը, չպետք է գերագնահատի իր հաջողությունները, քանի որ «ընդհանուր պետական ծախսերը զգալիորեն գերազանցում են պետական եկամուտները»:
«Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին Ռուսաստանը շտապում է այլընտրանքային հակակշիռ ստեղծել ԱՄՆ դոլարին և համաշխարհային ֆինանսական համակարգին, որտեղ դոմինանտը Վաշինգտոնն է»,- կարծում է վերլուծաբանը:
Օրթելն Օբամայի վարչակազմին խորհուրդ է տալիս «սովորել ապրել միջոցներով», ոչ թե շարունակել Ռուսաստանի հետ հակամարտությունը:









































