Վրաստանում մի քանի կրոնական համայնքների փոխհատուցվել է «խորհրդային տոտալիտարիզմի ժամանակաշրջանում» հասցված վնասը, գրում է Lenta.ru-ն:
Փոխհատուցումը նշանակվել է կառավարության վճռով: «Հանձնարարությունը, որը տրվել է ձեր ղեկավարությամբ, և վճիռը, որն ընդունվել է կառավարության կողմից` կապված խորհրդային շրջանում հասցված վնասի մասնակի փոխհատուցման հետ, կատարված է: Պետությունը բարի կամք է դրսևորել և մի քանի միլիոն հատկացրել»,- հայտարարել է Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն` հաշվետու լինելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առջև:
Նրա խոսքերով` միջոցներն արդեն մի քանի կրոնական հաստատությունների հաշվին են: Մասնավորապես, խոսքն ուղղափառ, գրիգորյան, կաթոլիկ եկեղեցիների մասին է, ինչպես նաև հուդդայական և մուսուլմանական կրոնական համայնքների մասին: