Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը

Համազգայինը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «ԼԵՎՈՆ ՇԱՆԹ» թատերգության մրցանակաբաշխություն։

ՆՊԱՏԱԿ . Ժամանակակից հայ թատերգության զարգացում, խթանում, այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտում, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականություն, նոր պիեսների բեմադրության աջակցություն։

ԹԵՄԱ . Ազգային և համամարդկային արժեքներ, անհատի և ինքնության փնտրտուք, մեր ժամանակի հերոսը:

Մրցանակային տեղեր՝
1-ին տեղ- 1.000.000 դրամ
2-րդ տեղ- 800.000 դրամ
3-րդ տեղ- 600.000 դրամ

Սահմանված են նաև երկու խրախուսական պարգևներ` 200.000-ական դրամ:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։

Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։

Աշխատանքները ներկայացվում են միաժամանակ էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով:

Նվազագույն ծավալը ՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը`1800 նիշ)։

Ներկայացնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ` 0002, ք. Երևան, Մաշտոց 37, բնկ. 14, և ուղարկել հետևյալ է- հասցեին` [email protected]:

Սփյուռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաև Համազգայինի Կենտրոնական վարչության գրասենյակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, և ուղարկել հետևյալ Է-հասցեին` [email protected]:

Աշխատանքին կցվում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, ազգանունը և հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը, փոստային հասցեն, է-հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար:

Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:

Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։

Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման` հրատարակում, բեմադրում և այլն, բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը:

Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. հունիսի 15-ին։

Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում