«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեկ Ռոդվելը վերականգնվել է իր վնասվածքից: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Էվերթոն»-ից «քաղաքայիններ»-ի ակումբ տեղափոխվելուց հետո կիսապաշտպանն իր թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 2 անգամ:
Այնուհետև Ռոդվելը վնասել է ստործնկային ջիլը Անգլիայի երիտասարդական ընտրանու կազմում հանդես գալու ժամանակ:
Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Ջեկը խաղաժամանակ կստանա «Ֆուլհեմ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղում:
«Ուրախ եմ, որ Ռոդվելը շարք է վերադարձել, քանի որ ապագայում այդ ֆուտբոլիստը կարևոր խաղացող կդառնա «Մանչեսթեր Սիթի»-ի համար: Վաղը նա մոտ 20 րոպե խաղաժամանակ կստանա»,-հայտարարել է Մանչինին:








































