ԵՏՄ-ին անդամակցության Ղրղզըստանի պայմանագիրը այսօր կստորագրվի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ԵՏՄ գագաթնաժողովը, որը ԵՏՄ անդամների վերջին հանդիպումն է մինչ 2015թ. հուվարի 1-ը:
«Այսօր կստորագրենք Եվրասիական միություն Ղրղզըստանի միանալու պայմանագիրը: Ղրղըզ ընկերները Եվրասիական հանձնաժողովի «եռյակի» հետ համատեղ առաջարկում են լուրջ ջանքեր ազգային օրենսդրությունը Մաքսային միությանը ու ԵՏՄ-ին հարմարեցնելու համար, իրագործվել է «ճանապարհային քարտեզի» մեծ մասը»,- TASS-ը մեջբերել է Պուտինի խոսքերը: