Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին քննադատել են Givenchy նորաձևության տնից ստացած մորթե նվերի համար, գրում է The Daily Mail-ը:
Օրերս Քեմփբելի Instagram-ում հայտնվել էր նվերների լուսանկար, որ նա ստացել էր Givenchy-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիից:
Նվերներից մեկը իր է, որը, ենթադրաբար, պատաստված է բնական մորթուց: Givenchy-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, որ մորթին իսկապես բնական է:
Ինչպես նշում է թերթը, Քեմփբելի այդ նվերը վրդովմունք է հարուցել նրա երկրպագուների շրջանում:








































