Սուրբծննդյան ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կտրուկ քննադատության է ենթարկել Վատիկանի հոգևոր սպասավորներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Քահանայապետը եպիսկոպոսներին, կարդինալներին և քահանաներին մեղադրել է ագահության, ընչաքաղցության և երեսպաշտության մեջ:
Ֆրանցիսկոս պապը Հռոմեական կուրիայի անդամներին կոչ է արել սուրբծննդյան տոների ընթացքում ապաշխարել, որպեսզի 2015-ին կաթոլիկ եկեղեցին ավելի մաքուր և առողջ դառնա:











































