Դրեզդենում անցկացվել է հակաիսլամիստական մասշտաբային հանրահավաք: Քաղաքի փողոցներ էին դուրս եկել ավելի քան 17 հազար մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման հանրահավաքներ են անցկացվել նաև Գերմանիայի մի քանի այլ քաղաքներում: Հանրահավաքը կազմակերպվել էր PEGIDA (Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման) շարժման կողմից:
Ցուցարարները հերքում են, թե իրենք ծայրահեղական կամ աջ արմատական կուսակցությունների ներկայացուցիչներ են: Նրանք ընդգծում են, որ հանդես են գալիս Եվրոպայում ի պաշտպանություն քրիստոնեական արժեքների:
Դա արդեն 10-րդ և ամենամասշտաբային ցույցն էր, որը վկայում է այն մասին, որ Գերմանիայում աճում են հակաիսլամական տրամադրությունները:









































