Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Տարոն Մարգարյանը որդու հետ միասին միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Տոնին մասնակից փոքրիկների խնդրանքով և ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է մայր եղևնուն և օգնել նրանց կախելու գլխավոր տոնածառի վերջին խաղալիքը:

Լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Հանդիսությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ ու տոնական համերգով: Հանրապետության հրապարակում հավաքված Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մայրաքաղաքի բնակչության և Երևանի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական:

«Մայրաքաղաքում արդեն պաշտոնապես մեկնարկեցին ամանորյա տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի ամանորյա տոները մեր բնակչության և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն լիարժեք տոնական և մարդիկ կարողանան լիասիրտ ուրախանալ ու հանգստանալ: Տարբեր միջոցառումներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր են կազմակերպվելու ինչպես Հանրապետության հրապարակում, այնպես էլ բոլոր վարչական շրջաններում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ տոնը նշելու համար մեր համաքաղաքացիները անպայման այցելեն կենտրոն: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տոնական ձևավորման աշխատանքները ևս իրականացվել են բոլոր 12 վարչական շրջաններում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին լինել ավելի ակտիվ և դառնալ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը:

«Ես պարզապես ուզում եմ կոչ անել մեր բոլոր համաքաղաքացիներին, մեր հյուրերին՝ այս օրերին մի կողմ թողնել հոգսերն ու լիարժեք ուրախանալ: Ասում են՝ ինչպես դիմավորում ես տարին, այնպիսին էլ այն անցնում է. եկեք միասին, բարձր տրամադրությամբ դիմավորենք 2015 թվականն ու մաղթենք, որ այն բոլորիս համար լինի խաղաղության, առողջության, հաջողության ու երջանիկ տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է նաև Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում, ծանոթացել տոնական ձևավորման աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում