ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը 5-րդ անգամ կառաջադրի թեկնածությունն այդ պաշտոնում:
Sky Sports-ի տեղեկություններով՝ 78-ամյա Բլատերն ընկերներից մեկին ասել, որ չավարտված գործեր ունի ու մտադիր է շարունակել աշխատանքն այդ պաշտոնում:
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի 2015թ. հունվարին: Հավելենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից:








































