Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Արթուր Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի և Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին

«Օրինաց երկիր» կուսակցությունը ոչ իշխանական եռյակի հետ առողջ կերպով համագործակցում է, և այդ համագործակցությունը գնալով խորանում է: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Եվ այդ համագործակցությունը գնալով խորանալու է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց վարքագիծը կանխատեսելի է և նպատակաուղղված է երկրում իրական փոփոխությունների իրականացմանը, իմիտացիոն գործընթացների դեմ պայքարելու համար քաղաքական ուժերի ջանքերի համախմբմանը»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Արդյոք ՕԵԿ-ը ցանկանո՞ւմ է մտնել ոչ իշխանական եռյակ, կամ եռյակի ուժերը պատրա՞ստ են ընդունել ՕԵԿ-ին՝ հարցին Ա. Բաղդասարյանը պատասխանեց, թե ՕԵԿ-ի օրակարգում եռյակին միանալու խնդիր չկա, կա եռյակի հետ սերտորեն համագործակցելու ցանկություն:

Նա անդրադարձավ նաև շաբաթներ առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի և մի քանի ազատամարտիկների դեմ կատարված հարձակումներին: «Մենք դեմ ենք հասարակության մեջ բռնարարք երևույթին, մարդկանց վախեցնելու, ահաբեկելու այդ արատավոր քաղաքականությանը: Եղել են հանրահավաքներ, երբ պլաստմասսայե շշով խփել են ոստիկանին, նրան դատել են, բայց մարդն ուղեղի ցնցում է ստանում, և հարվածողը պատասխանատվության չի ենթարկվում: Դա խոսում է մեր իրավական համակարգի, մեղմ ասած, անհուսալի վիճակի մասին, որտեղ գործում է ոչ թե օրենքի ուժը, այլ սուբյեկտիվ քաղաքականությունը»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը:

ՕԵԿ ղեկավարը նաև հայտարարեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպում եմ ունեցել Գ. Ծառուկյանի հետ, քննարկել ենք մեր երկրում ստեղծված ներքաղաքական հարցեր: Կարող եմ ասել, որ շատ հարցերում ունենք ընդհանուր մոտեցումներ»,- ասաց նա:

ՕԵԿ ղեկավարը նաև ասաց, թե պատրաստվում են 2015թ. անցկացնել հանրահավաքներ, և չբացառեց այդ գործընթացներում եռյակի հետ համագործակցությունը:

Ա. Բաղդասարյանը փորձեց հիշել իր կուսակցության անցած 18 տարիները, և «Առաջին լրատվական»-ը նրան հիշեցրեց 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների մասին: Ինչպես գիտենք, այդ ժամանակ Ա. Բաղդասարյանը նախագահի թեկնածու էր, հանդես էր գալիս ընդդիմության դիրքերից: Բայց նախագահական ընտրություններից հետո նրա կուսակցությունը միացավ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կազմավորվող կոալիցիային: Ընդ որում, մինչ այդ Ա. Բաղդասարյանը որոշակի բանակցություններ էր վարում նաև այդ ժամանակ հիմնական ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Արդյունքում 2008թ. փետրվարի 26-ին ՕԵԿ-ը ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի ու Դաշնակցության հետ կազմեց կոալիցիա, իսկ մի քանի օր անց տեղի ունեցան Մարտի 1-ի արյունոտ դեպքերը: Այդ ժամանակ կարծիքներ էին հնչում, թե Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով պարզապես նպաստեց այդ իրադարձություններին:

Այսօր Ա. Բաղդասարյանն ասաց, որ Մարտի 1-ի ու այդ շրջանում իրենց գործունեության մասին շատ է խոսել և հիմա չի ցանկանում անդրադառնալ: «ՕԵԿ-ին քննադատել են մի իրողության մեջ, թե փետրվարի 26-ին՝ մարտի 1-ից մի քանի օր առաջ, ինչու մաս կազմեցիք կոալիցիային: Հայրենակիցներ, մաս կազմեցինք, որ երկրում արյուն չհոսի, մաս կազմեցինք երկրում փոփոխություններ իրականացնելու համար: Մաս կազմեցինք, մի քանի տարի աշխատեցինք և տեսանք, որ մենք չենք կարողանում իրականացնել այն փոփոխությունները, որ ուզում ենք: Եվ թողեցինք՝ դուրս եկանք: Հիմա ի՞նչ են ասում»,- հարց հնչեցրեց ՕԵԿ ղեկավարը:

«Առաջին լրատվական»-ի հակադարձմանը՝ ասում են, որ համագործակցեցիք, դրա համար էլ Մարտի 1-ին արյուն հոսեց, և որ այդ համագործակցությունն ի վերջո չկանխեց այդ արյունալի իրադարձությունները, Ա. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ո՞վ էր ժողովրդին հավաքել հրապարակում, և ո՞վ է կրակել: Երկու դեպքում էլ ՕԵԿ-ն առնչություն չունի: Մենք չենք կանչել մարդկանց հրապարակ, և մենք չունեինք պետական-իշխանական լծակներ, որ կրակեինք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում