«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոնության համար ընթացող պայքարի մասին:
«Մենք պետք է չեմպիոն դառնանք: Թիմը ունի բոլոր անհրաժեշտ որակները, որ հաղթի: Այսպես ասեմ. եթե մարզիչը լավ աշխատանք կատարի, թիմը կհաղթի: Ամեն ինչ կախված է մարզչից:
Եթե չդառնանք չեմպիոն, դա կլինի ձախողում: Բայց այդ բարձունքին հասնելը հեշտ չէ, լինի դա Իտալիան, Անգլիան կամ Ֆրանսիան: Ուղին երբեք հեշտ չի լինում:
Պետք է պայքարես: Հատկապես այն ժամանակ, երբ թիմում եղան փոփոխություններ, մենք սկսեցինք այլ ֆուտբոլ ցուցադրել: Պետք է փոխել ակումբում աշխատող մարդկանց մենտալիտետը», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում RMC-ն:







































