«Բետիս»-ի գլխավոր մարզիչ Պեպե Մելը «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո հայտարարել է, որ վերջնական հաշիվը չի համապատասխանում խաղադաշտում տեղի ունեցած դեպքերին:
Հիշեցնենք, որ «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հաղթեց 2:0 հաշվով՝ շնորհիվ Ֆալկաոյի ու Լուիս Ֆելիպեի գոլերի:
«Միայն առաջին 25 րոպեներին էր «Ատլետիկո»-ն ավելի լավ խաղում, քան մենք: Իսկ ահա մնացած ժամանակը նրանք առավելություն չունեին: Բայց բանն այն է, որ հենց այդ 25 րոպեների ընթացքում էլ նրանք խփեցին այդ երկու գոլերը:
Դրանից հետո մրցակիցը չէր ցանկանում գնդակ պահել ու պաշտպանվում էր: Իմ կարծիքով մրցակցի կազմում լավագույնը Տիբո Կուրտուան էր, ով փայլում էր»,- հայտարարել է Մելը:








































