Հինգշաբթի օրը Դամասկոսից հարավ օդային հարձակման հետևանքով զոհվել է ամենաքիչը 11 խաղաղ բնակիչ, որոնցից 7-ը երեխաներ են,- հայտնում է Syrian Observatory for Human Rights-ը:
«7 աղջիկ, 3 կին և մեկ տղամարդ է զոհվել օդից գնդակոծման հետևանքով»,- հայտնել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Ռազմական ինքնաթիռները 3 հրթիռ են արձակել Դամասկոսի նահանգի արևմտյան թաղամասում, որը Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքներից պաղեստինցի փախստականների և էվակուացված սիրիացիների տունն է:
Արյունոտ բախումներ զորքերի և ընդդիմադիրների միջև տեղի են ունեցել չորեքշաբթի երեկոյան Դամասկոսի արվարձանում:
Ընդդիմադիրները փորձում են ճեղքել պաշտպանությունը Հալեպի համար պայքարում՝ կրճատելով հարձակումները կառավարական զորքերի բազաների վրա:
«Մենք կենտրոնացած ենք Հալեպի շրջակա շրջանների վրա: Եվ, փառք Աստծո, մենք քայլ առ քայլ կազատենք դրանք»,- հայտարարում են ակտիվիստները:
Ավելի քան 3 ամսում ոչ մի կողմը չի կարողացել առավելություն ստանալ, և քաղաքը բաժանվել է կռվող կողմերի լքյալ թաղամասերի և վերահսկիչ անցագրային անցակետերի:








































