Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները պարզել են, որ ուղեղի սնկաձև մարմինների կառուցվածքն ու գործառույթները հիմնարար մակարդակով միանման են անողնաշարավորների մի շարք ընտանիքների մոտ: Այդ մարմինները պատասխանատու են հիշողության և ուսուցման համար: Այսպիսով՝ այդ հատկությունները բոլոր կենդանիները ժառանգել են ընդհանուր նախնուց, որն ապրել է մոտ 600 մլն տարի առաջ: Նույնիսկ մարդու հիշողությունն ու սովորելու ունակությունը ապահովում են նույն սպիտակուցները, ինչ միջատների դեպքում՝ ենթադրում են գիտնականները: Այս մասին ասվում է Արիզոնայի համալսարանի մամլո հաղորդագրությունում: Խոսքը DC0, Leo և CaMKII սպիտակուցների մասին է:
Նյարդաֆիզիոլոգները ծրագրում են շարունակել ողնաշարավորների ուղեղում համանման կառուցվածքի որոնումը: Եթե որոնումները հաջողությամբ պսակվեն, ապա կապացուցվի ողնաշարավորների ու անողաշարավորների ուղեղի կարևորագույն մասի ընդհանուր նմանությունը:








































